Ծառայություններ

Ջրտուքն ապահովում է ծրագրերի բազմափուլ և ամբողջական կատարումը:

Ուսումնասիրություն

Ուսումնասիրություններ կատարելով հիդրոտեխնիկական և քաղաքաշինական բնագավառներում՝ մշակում ենք զարգացման ծրագրեր։
  • Զարգացման ծրագրերի մշակում
  • Քաղաքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակում
  • Տարածաշրջանային պլանավորում
  • Տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ
  • Հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ
  • Բնապահպանական և սոցիալական ուսումնասիրություններ
  • Ուսումնասիրություն
  • Ուսումնասիրություն

Ինստիտուցիոնալ խորհրդատվություն

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ջրային ոլորտի համակարգային զարգացման նպատակով համալիր խորհրդատվություն ենք մատուցում՝ մշակելով ոլորտային զարգացման օրենսդրական ու գործնական առաջարկություններ և ինստիտուցիոնալ լուծումներ:
  • Ինստիտուցիոնալ աջակցում և կարողությունների զարգացում
  • Ջրօգտագործող ընկերություններին խորհրդատվություն և աջակցում
  • Ջրային համակարգերի կառավարող մարմինների կազմավորում և օպտիմալացում 
  • Բնապահպանական և սոցիալական գնահատում 
  • Զարգացման ծրագրերի մշակում
  • Տեխնիկական և ֆինանսական աուդիտ
  • Օրենսդրական կարգավորումների առաջարկում և մշակում

    Ծրագրերի կառավարում

    Որպես խորհրդատու՝ կապող օղակ ենք հանդիսանում պատվիրատուի և կատարողի միջև՝ ստանձնելով ծրագրերի ամբողջական կառավարումը:
    • Ծրագրերի կառավարում
    • Տեխնիկական աջակցում և ուսուցում 
    • Պայմանագրերի կառավարում 
    • Մրցույթների կազմակերպում և գնահատում 
    • Վճարումների կառավարում

      Նախագծում և փորձաքննություն

      Իրականացնում ենք հիդրոտեխնիկական կառույցների, բնակելի, հասարակական և արտադրական օբյեկտների շինարարության համար նախնական և մանրամասն նախագծերի, մրցութային փաստաթղթերի մշակում և տեխնիկական փորձաքննություն, այդ թվում՝ ելակետային տվյալների հավաքագրում, չափագրումներ, տոպոգրաֆիական հանույթներ, երկրաբանական և լաբորատոր ուսումնասիրություններ, համաձայնեցումներ, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումներ, շինարարության կազմակերպման մասնագրեր և պլանավորում, շինարարության արժեքի գնահատում և այլն:

      Հիդրոտեխնիկական բնագավառում նախագծում և փորձաքննություն.

      • ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) համակարգեր
      • ոռոգման համակարգեր (մակերեսային, անձրևացման, կաթիլային և այլն) 
      • ջրամատակարարման բաշխիչ ցանցեր
      • ջրընդունիչներ
      • խորքային հորատանցքեր
      • ջրամաքրման կառույցներ
      • պոմպակայաններ
      • քլորակայաններ
      • ջրատարներ և ջրագծեր
      • կեղտաջրերի մաքրման կայաններ
      • կոյուղու ցանցեր և կոլեկտորներ
      • ոռոգման ցանցեր
      • ջրանցքներ
      • ինքնահոս համակարգեր
      • դրենաժային համակարգեր
      • հիդրոէներգետիկական օբյեկտներ
      • փոքր հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ-եր)
      • ենթակայաններ
      • պոմպերի պաշտպանության և ավտոմատիկայի համակարգեր
      • կառույցների մշտադիտարկման (մոնիտորինգի) համակարգեր
      • հրդեհաշիջման (հրաշիջման/հրդեհամարման) համակարգեր
      • շենքերի ճարտարագիտական (ինժեներական) ներքին համակարգեր
      • հովացման համակարգեր
      • այլ հիդրոտեխնիկական կառույցներ:

      Բնակելի, հասարակական, արտադրական և ռազմական օբյեկտների նախագծում և փորձաքննություն.

      • տարածաշրջանների հատակագծեր
      • քաղաքացիական օբյեկտներ
      • բազմաբնակարանային բնակելի շենքեր
      • քոթեջներ և առանձնատներ
      • մշակութային և մարզական օբյեկտներ
      • զվարճությունների համալիրներ
      • արդյունաբերական օբյեկտներ և համալիրներ
      • արտադրական համալիրներ
      • հանքարդյունաբերական ձեռնարկություններ
      • հյուրանոցներ և տուրիստական կենտրոններ
      • վարչական շենքեր
      • կոմունալ և պահեստային կառույցներ
      • շենքերի և կառույցների ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումներ
      • մեծ թռիչքի կոնստրուկցիաներ
      • ռազմական օբյեկտներ
      • էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր
      • տարածքներ
      • այլ շենքեր և կառույցներ 

       

        Շինարարության տեխնիկական հսկողություն

        Հիդրոտեխնիկական ոլորտում շինարարության բարձր որակն ապահովելու նպատակով իրականացնում ենք տեխնիկական հսկողություն՝ հաշվի առնելով բնապահպանական և սոցիալական ներգործությունը մեղմացնող միջոցառումների կատարումն ու անվտանգության պահանջների պահպանումը։
        • Շինարարության իրականացման հսկողություն
        • Բնապահպանական և սոցիալական մոնիթորինգ
        • Առողջության և անվտանգության մոնիթորինգ
        • Շինարարության տեխնիկական հսկողություն
        • Շինարարության տեխնիկական հսկողություն

        Ուսուցում

        Հետամուտ լինելով ոլորտային զարգացմանը՝ ջրային ռեսուրսների, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի արդյունավետ կառավարման նպատակով նախաձեռնում ենք ուսուցման ծրագրեր:
        • Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարում
        • Ոռոգման համակարգերի կառավարում
        • Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ-ների) կառավարում, բյուջերի կազմում, տեխնիկական կարողությունների հզորացում
        • ՇՄՍԱԳ գործընթացներ 
        • Առողջության և անվտանգության պահպանում