Հայաստանի գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման և զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն

  • Պատվիրատու:  
    Ջրային կոմիտե
  • Ֆինանսավորող կազմակերպություն։  
    Զարգացման գերմանական բանկ
Ծրագրի նպատակը

Բարելավել այն 579 գյուղական համայնքների ջրամատակարարման և կոյուղային համակարգերը, որոնք ներկայումս միացված չեն գոյություն ունեցող ջրմուղկոյուղիներին: Մասնավորապես, մշակել գյուղական շրջաններում փոքր մասշտաբի տարբեր ջրամատակարարման և կոյուղային համակարգեր և, եթե նպատակահարմար է, ներառել դրանք տեխնիկապես, առնվազն՝ ինստիտուցիոնալ և իրավաբանական տեսանկյունից, ջրային ոլորտի գոյություն ունեցող կամ ապագա կառուցվածքներում: Տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունների շրջանակներում մշակված ինստիտուցիոնալ, իրավաբանական, բնապահպանական և տեխնիկական լուծումները պետք է ծառայեն որպես այլընտրանքների ցուցակ, որից հնարավոր կլինի ընտրել գերադասելի տարբերակը՝ հաշվի առնելով գյուղերի առանձնահատուկ բնապահպանական, տնտեսական և սոցիալական իրավիճակը:

Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը

  • Փուլ 1։ Սկզբնական փուլ՝ գոյություն ունեցող ջրամատակարարման և կոյուղային համակարգերի գնահատում
  • Փուլ 2։ Գյուղական և կիսաքաղաքային համայնքների ինստիտուցիոնալ ռազմավարության մշակում և ինստիտուցիոնալ թեմայով աշխատաժողով 
  • Փուլ 3։ GIS համակարգի վրա հիմնված տվյալների բանկի ստեղծում գյուղական և կիսաքաղաքային համայնքների համար
  • Փուլ 4։ Գյուղական շրջաններում ցածր արժեք ունեցող/ քիչ էներգիա սպառող, պահպանման մատչելի տեխնոլոգիաների նկարագրություն և դիտարկում
  • Փուլ 5։ Երկարաժամկետ և կարճաժամկետ փուլային ռազմավարության մշակում, ինստիտուցիոնալ ռազմավարությունների հիման վրա մշակված գործողությունների պլան և ներդրումների պլան, ավանդական/ ոչ ավանդական տեխնոլոգիաների կիրառում, այդ թվում՝ իրազեկվածության բարձրացման/ կարողությունների զարգացման միջոցառումներ
  • Փուլ 6։ Ծրագրի ներդրումների, ֆինանսավորման և մատչելիության հայեցակարգ, ծրագրի պլանավորման թեմայով աշխատաժողով
  • Փուլ 7։ Առաջարկվող ավանդական/ ոչ ավանդական տեխնոլոգիաների պլանավորման, նախագծման (տիպային լուծումների), շահագործման և պահպանման ուղեցույցների պրեզենտացիա
  • Փուլ 8։ Պիլոտային ծրագրերի համար նախնական նախագծի կազմում

Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները

  • Ուսումնասիրություններ
  • GIS հենքով տվյալների բանկի ստեղծում
  • Տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում
  • Ինստիտուցիոնալ աջակցում և կարողությունների զարգացում
  • Օրենսդրական կարգավորումների առաջարկում և մշակում
  • Ռազմավարության և ներդրումային պլանի մշակում
  • Պիլոտային ծրագրերի համար նախնական նախագծի կազմում և այլն
    Ծրագրի հիմնական բնութագրիչները
    • 579 գյուղեր