Աջակցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին /պատվիրատուին/ և Ջրային տնտեսության պետական կոմիտեին 17 քաղաքներում և գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցման ու վերականգնման, ինչպես նաև 6 քաղաքներում ջրահեռացման համակարգերի և 2 քաղաքներում կոյուղու մաքրման կայանների (մեխանիկական մաքրում) կառուցման նպատակով։
Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը
- Փուլ 1։ Ինժեներական հետազոտությունների իրականացում և նախնական նախագծի մշակում
- Փուլ 2։ Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի մշակում
- Փուլ 3։ Շինարարության մրցութային փաթեթների գնահատում
- Փուլ 4։ Հեղինակային և տեխնիկական հսկողության իրականացում
Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները
- Նախնական նախագծի մշակում
- Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
- Հեղինակային հսկողության իրականացում
- Շինարարության տեխնիկական հսկողություն
- Ծրագրի կառավարում
- Տեխնիկական աջակցում և ուսուցում
- Պայմանագրերի կառավարում
- Մրցույթների կազմակերպում և գնահատում
- Վճարումների կառավարում